Հուլիս ամիսը անակնկալներ է պատրաստել այս կենդանակերպի նշանների համար

33273

Ամռան երկրորդ ամիսը խոստանում է լինել թեժ, կրքոտ և լի անսպասելի արկածներով ու հաճելի անակնկալներով: Հուլիսին բախտը հատկապես կժպտա Երկվորյակներին, Խեցգետիններին և Կույսերին: Խոյ Արդեն ամսվա երկրորդ շաբաթվանից կզգաք, որ հանգստի ժամանակն է: Աշխատանքն աշխատանքով, բայց սեփական անձի մասին մոռանալ չի կարելի: Եթե ձեզ թույլ տաք լիցքաթափվել, հանգստանալու հնարավորությունը կհայտնվի ինքնըստինքյան: Ամսվա վերջին կմերձենաք մի մարդու հետ, ով չէր արժանացել ձեր վստահությունը: Լավ է, որ դուք ներել գիտեք, քանի որ դա ձեր օգտին կլինի: Բայց ամեն դեպքում զգույշ եղեք և մի մոռացեք անցյալի մասին:

Ցուլ

Այ թե ով չպետք է հանգստանա, դուք եք: Այս ամիս կարող եք մասնագիտական հիանալի հաջողություններ ունենալ: Ուստի պետք չէ գայթակղվել հանգստի առաջարկներով ու գնալ ծով:  Հանգստանալ դեռ կհասցնեք, իսկ այժմ հաջողության ժամանակն է: Սակայն պետք չէ մոռանալ սիրելիների ու հարազատների մասին: Երկվորյակ Եթե անգամ ամսվա սկիզբը ձեզ տխուր թվա, ապա ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում ամեն ինչ կփոխվի հօգուտ ձեզ: Ձեզ հիանալի հանգիստ է սպասվում, բայց դա չէ կարևորը: Հուլիսին հոգևոր մեծ ուրախություն կզգաք: Ինչ-որ մեկը քնքշորեն հոգ է տանում ձեր մասին, ինչը շատ հաճելի է: Վայելեք այս ամիսը, չէ՞ որ ձմռան ցուրտ ամիսների ընթացքում հենց հուլիսյան ջոգ օրերի մասին եք հիշելու:

Խեցգետին

Հուլիսը Խեցգետինների համար տարվա լավագույն ամիսը կլինի: Ձեզ լավագույնն է սպասվում. նոր վառ տպավորություններ, ծանոթություններ, հեռանկարներ: Համարձակ եղեք, և ձեր բոլոր, անգամ ամենահամարձակ գաղափարները, իրականություն կդառնան: Այժմ նոր աշխատանք փնտրող Խեցգետինների համար շատ լավ ժամանակաշրջան է: Իսկ ինչ վերաբերում է սիրային հարցերին, ապա այստեղ նույնպես ամեն ինչ հոյակապ է. դուք սիրված եք, ձեզ գնահատում են:

Առյուծ

Դուք երկարատև և հաստատուն հարաբերությունների կարի՞ք ունեք: Հուլիսին համապատասխան մարդուն հանդիպելու բոլոր հնարավորություններն ունեք: Ամսվա կեսին աշխատանքում շատ հաճելի անակնկալ կունենաք, գուցե նաև պաշտոնի բարձրացում: Աստղերը Առյուծներին խորհուրդ են տալիս հանգիստ վերցնել ամսվա վերջին և ավելի քիչ մտահոգվել ապագայի համար:

Կույս

Երազանքները կատարվում են, և դուք դա հաստատ գիտեք: Հուլիսին կծանոթանաք մի մարդու հետ, ով գլխիվայր շուռ կտա ձեր կյանքը, եթե, իհարկե, դուք ինքներդ թույլ տաք: Ամիսը հաջողակ կլինի նաև տարատեսակ լոտոների ու խաղարկությունների համար, կարող եք փորձել ձեր բախտը:

Կշեռք

Եթե ամսվա սկզբին ֆինանսական խնդիրներ ունենաք, ոչ այդքան լավ ծանոթ մարդկանցից օգնություն չխնդրեք: Աշխատեք ինքնուրույն լուծել ձեր խնդիրները: Հուլիսին պետք է ջանք գործադրեք, որպեսզի գոնե ամռան վերջին ձեզ ազատ ու անկախ զգաք: Ձգտեք չվտանգել ձեզ հարազատ մարդկանց հետ հարաբերությունները:

Կարիճ

Հուլիսին հեշտորեն նոր ծանոթություններ կհաստատեք և խոհակիցներ կգտնեք: Բայց եթե հույս ունեք գտնելու մեկին լուրջ հարաբերությունների համար, ապա հուլիսին դա դժվար ձեզ հաջողվի: Հուլիսը զուրկ չի լինի հաճելի անակնկալներից, բայց լավագույնը դեռ առջևում է: Իսկ այժմ շատ բանի հույս չենք ունենում, սակայն ուրախանում ենք նրանով, ինչ ունենք:

Կարդացեք նաև ՝   Հորոսկոպի 4 նշան, ում հիանալի ժամանակ և փոխադարձ սեր է սպասվում

Աղեղնավոր

Հուլիսը բարեհաջող կլինի ինքնազարգացման ձգտող Աղեղնավորների համար: Լեզվի դասընթացներ, յոգա, ֆիթնես, ինչ ուզեք: Որոշ բաների վրա ավելի լավ է խնայել: Այդ դեպքում մյուս ամիս կկարողանաք գնել այն, ինչի մասին երկար երազել եք: Սիրային հարցերում փոփոխություններ կլինեն:

Այծեղջյուր

Դուք հաջողություններ կունենաք նրանում, ինչին ձգտել եք, և դա չի կարող չուրախացնել: Այսպես ուրախ տրամադրությամբ էլ կանցնի ամռան երկրորդ ամիսը: Այն լուրջ արդյունքներ կբերի, որոնք լավ սկիզբ կհանդիսանան ապագա նախագծերի համար: Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ կլինի, միայն թե աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել նրան:

Ջրհոս

Աստղերը խորհուրդ են տալիս շատ չծավալվել անձնական կյանք մասին խոսակցություններով, և ամեն ինչ լավ կլինի: Հուլիսին մի քանի ուրախալի իրադարձություն կլինի: Հնարավոր է ամսվա կեսին երկար ճամփորդություն ունենաք: Ձկներ Աշխատեք ավելի համբերատար լինել հարազատների հանդեպ, և դուք կխուսափեք շատ խնդիրներից: Գուցե ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքնավերլուծության և հասկանալու, թե ինչն է ձեզ համար կարևոր և ինչով եք ցանկանում զբաղվել:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից