Պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը ընդունվեց/armeniasputnik.am

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Խորհրդարանն այսօր ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ դրան կողմ քվեարկեց 114 պատգամավոր։

Օրենքով հաստատվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերի փոփոխությունը՝ գործող 3  տարի ժամկետով ծառայությունը կդառնա մինչև 5 տարի: Նաև օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Փոփոխություններն առաջարկում են նաև նվազեցնել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության նվազագույն ժամկետը երեքից մինչև երկու տարի։Օրինագծով սահմանվում է մեկ անգամ տարկետում տալ բոլոր զորակոչային տարիքի և միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդներին մինչև ուսումնառության ավարտը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Arenanews.am 12-ամյա երեխան մահացել է. դպրոցում ֆուտբոլ խաղալը նրա համար ճակատագրական դարձավ

Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող հարազատ եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը կմասնակցի նրանցից միայն մեկը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին։

Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:

Նյութի աղբյուր ՝https://armeniasputnik.am/armenia/20190604/18967035/paymanagrayin-zincarayutyan-jamketnery-ev-tariqayin-shemy-erkaracnelu-orenqn-yndunvec.html

 

(Visited 2,854 times, 2 visits today)