Նախաճաշ կամ ընթրիք ամպերի ներքո. Երևանում կբացվի առաջին կախովի ռեստորանը. լուսանկարներ/arenanews.am

Սուր զգացողությունների սիրահարները և նրանք, ովքեր վաղուց էին երազում անսովոր ընթրիքի կամ նախաճաշի մասին, կարող են այլևս արկածներ չորոնել արտասահմանում։ Հայաստանում բացվում է առաջին կախովի ռեստորանը։

Մի գավաթ անուշաբույր սուրճ` ֆրանսիական թխվածքով, Արարատ լեռան ֆոնին, և այդ ամենը երկնքում` 55 մետր բարձրության վրա. սա արդեն իրականություն է։ Հայաստանում հունիսի 20–ից կսկսի գործել առաջին կախովի ռեստորանը։

Նման ռեստորան բացելու գաղափարն առաջացել է երկու տարի առաջ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Dine Sky Armenia–ի մարքեթինգի գծով տնօրեն Վիկտորյա Մաթևոսյանը։

«Սա բոլորովին նոր ռեստորանային հարթակ է։ Այցելուները կարող են նախաճաշել, ընթրել կամ ճաշել 55 մետր բարձրության վրա։ Միաժամանակ, հիանալի տեսարան է բացվում քաղաքի վրա։ Մուտքը տոմսերով է, անհրաժեշտ է նախօրոք ամրագրել», – ասաց Մաթևոսյանը։


Տոմսի արժեքում ներառված են ուտելիքն ու ոչ ալկոհոլային խմիչքը։ Նախատեսված է օդում անցկացնել մեկուկես ժամ։ Ռեստորանում 22 նստատեղ կա, աթոռները գերամուր են և պտտվում են իրենց առանցքի շուրջ։ Մի աթոռը կարող է դիմանալ մինչև 140 կգ ծանրության։ Երեխաները նույնպես կարող են այցելել ռեստորան, սակայն նրանց հասակը պետք է առնվազն 140 սմ լինի։ Կախովի ռեստորան չեն կարող գնալ հղի կանայք։


Վերգետնյա ռեստորանի այցելուներին սպասարկելու են երեք մատուցողներ։ Մաթևոսյանն ընդգծում է, որ ցանկացողները կարող են ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, ծննդյան օրը նշել։ Ճաշացանկում մի քանի տեսակ տաք ճաշատեսակ, աղցաններ և աղանդերներ կան։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ռիտա Սարգսյանը համացանցի աստղ է դարձել. Համացանցում հայտնվել է նրա և … կատարմամբ ՛՛բոց՛՛ կատարում/տեսանյութ/…goodlookingnews.ru

«Այցելուներն իրենք են ցուցակից ընտրում, թե ինչ են ուզում ուտել։ Հորթի մսով, հավի մսով ճաշատեսակներ, տարատեսակ աղցաններ, չիզքեյք և մի շարք աղանդերներ ունենք։ Առավոտյան մատուցում ենք աղցան, կրուասան` տարբեր մրգային միջուկներով, սուրճ, թեյ», – ասաց Մաթևոսյանը։


Նա նշեց, որ առանց նախօրոք պատվիրելու անհնար է գնալ և դառնալ հաստատության այցելու։ Պատվիրելուց հետո պետք է նշված ժամից կես ժամ շուտ գնալ։ Ռեստորանի աշխատակիցները հրահանգներ են տալիս այցելուներին, ծանոթացնում անվտանգության կանոններին և միայն հետո ուղեկցում ռեստորան։

Գիշերը հիասքանչ տեսարանից բացի, տպավորիչ է նաև հարթակը, որը լուսավորվում է ներսից։ Կախովի ռեստորանի հիմնադիրները երաշխավորում են 100 տոկոս անվտանգություն։

«Մինչև լիցենզիա ստանալը, թեստավորում ենք անցել մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ Մեր կռունկավարը վեց ամիս շարունակ վերապատրաստվել է ԱՄԷ–ում», – ասաց Մաթևոսյանը։


Նրա խոսքով` ռեստորանը սեզոնային չէ։ Այն գործելու է նաև ձմռանը, սակայն մի քանի ամիս անց պարզ կդառնա, թե ինչ ձևաչափով։

Տվյալ պահին մասնագետների թիմն աշխատում է հարթակի վրա և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անցկացնում գործարկման համար։

Նյութի աղբյուր ՝ arenanews.am