Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 երկրները

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները։

Մայիսի 16-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենա նաև  Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը` Walking out երգով։ Հայաստանի ներկայացուցիչը կբացի մրցույթը` ելույթ ունենալով առաջին համարի ներքո։

«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Արմավիրի Մարզում Չձևավորված Երեխայի Դիակ Է Հայտնաբերվել

Նյութի աղբյուր Tert.am

(Visited 62 times, 1 visits today)