Այսօր 3 դի է հայտնաբերվել. 1-ը բնակարանի հատակին, 2-ը՝ կախված վիճակում

Newspress.am-ը գրում է․

Մայիսի 9-ին, ժամը 18:13-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցի կաթսայատան մոտ գազատար խողովակից կախված քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իջեցրել են Ա.Խ.-ի (ծնված 1985 թ.) դին:

***

Մայիսի 9-ին, ժամը 14:05-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Հերթական աղմկահարույց հանցագործության բացահայտումը Էրեբունու ոստիկանների և քննիչների կողմից. հանցախումբը Mercedes-ի տերերին զրկել էր ազատությունից և մեքենաները առևանգել. հայտնաբերվել է մի քանի առևանգված Mercedes, այդ թվում՝ ապամոնտաժված/shamshyan.com

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Մ.Պ.-ի (ծնված 1961 թ.) դին:

***

Մայիսի 9-ին, ժամը 13:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում կա քաղաքացու դի. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա.Մ.-ի (ծնված 1984 թ.) դին իջեցրել են տանիքից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Նյութի աղբյուր Newspress.am

(Visited 1,256 times, 1 visits today)