Ողբերգական Դեպք Երևանում. Մեքենան Վրաերթի Է Ենթարկել 16 Տարեկան Պատանուն/ipress.am

32

Քիչ առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 16 տարեկան պատանու, որի ինքնությունը այս պահին դեռևս հայտնի չէ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատանին վրաերթի ենթարկվելուց հետո մի քանի մետր շպրտվել է ու մարմնով հարվածել մի ավտոքարշակի։

Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։ Պատանին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Պարզվել Են 38-Ամյա Տղամարդու Մահվան Հանգամանքները.Մանրամասներ

Այս պահին դեպքի վայրում են քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում եմ մահացած տղայի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

Նյութի աղբյուր՝ ipress.am