Տեսանյութ. Հանրապետական Ծննդատանը Մահացած Նորածնի Առեղծվածը/ipress.am

5013

Սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել «Հանրապետական ծննդատանը». մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը: Մայրը նորածնի դիակը չէր տեսել: Ավելի ուշ ծնողներն անանուն զանգ էին ստացել և տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել:

Այսօր ArmLur.am-ը այցելեց Հայկուհի Խաչատրյանին, զրուցեց դեպքի մանրամասների մասին: Հայկուհին պատմեց, որ տարբեր կասկածներ էին առաջացել նրա մոտ: Նրա կարծիքով՝ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Աննա Հակոբյանը թախանձագին խնդրել է չհրապարակել մանրամասները. մամուլի տեսություն

«Թող ինձ ցույց տան իմ երեխայի դին, ես տանեմ հուղարկավորեմ, լաց լինեմ, համոզվեմ, որ իմ երեխան մահացել է: Ես պայքարելու եմ մինչև վերջ, բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,-ասաց նա:

Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ը դեպքի մասով Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութի աղբյուր՝ ipress.am