Սարսափելի Վթար Արմավիրի Մարզում. Մոտոցիկլետի Վարորդը Տեղում Մահացել Է/ipress.am

224

Աղբյուրի տեղեկություններով՝ քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Նորապատ գյուղի փողոցներից մեկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մարդատար ավտոմեքենան և խորհրդային արտադրության «ԻԺ» մոդելի մոտոցիկլետը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտոցիկլետի 57-ամյա վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն նա արդեն մահացած է եղել։ Նա ապրում էր Նորապատ գյուղում։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Լևոն Քոչարյանը Հոր Առողջության Մասին/ipress.am

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ մարդատարի վարորդը նույնպես Նորապատից է։ Նա չի լքել դեպքի վայրը, նույնիսկ օգնել է տուժածին հիվանդանոց հասցնել

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։

Նյութի աղբյուր՝ ipress.am