Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսին ներկա են եղել Սիրուշոն և Լևոն Քոչարյանը (լուսանկար)

Newspress.am-ը գրում է.

Մայիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական մի շարք գործիչներ, համախոհներ։

Նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, իր ելույթում նշեց, որ սա գրքի երկրորդ՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը։ «Ռոբերտ Քոչարյանին գիրք գրել, սակայն չէր ուզում՝ պատճառաբանելով, որ չի ուզում փորփրել անցյալը», — ասաց Բելլա Քոչարյանը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Միայն իմանաք թե որ վաստակավոր արտիստն է մահացել

ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ խոսքին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը ներկայացնող տեսաֆիլմ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն էլ ընթերցեց հայրիկի ուղերձը։ Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը, մասնավորապես, նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն որոշակի պատճառներով՝ հակառակն է ստացվել։

Նյութի աղբյուր Newspress.am

(Visited 628 times, 1 visits today)