Մարիամիկ, հայրդ հազիվ մի ճիշտ բան է ասել՝ հանգիստ նստիր տեղդ/Newspress.am

Երկար ժամանակ լռեցի, Մարիամ Փաշինյանի բարոյախրատական գրառումներին չանդրադարձա, սակայն այս անգամ փոքրիկ Մարիամիկը փորձել է իր խրատական ճառը կարդալ նաև իմ գործունեության տիրույթի վերաբերյալ: Լինելով ԶԼՄ-ի ղեկավար՝ չեմ կարող չանդրադառնալ Մարիամիկի գրառմանը, որով խոսում է լրատվական կայքերի ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հետաքրքիր է՝ Մարիամիկն ընդհանրապես իր մայրիկին կամ հայրիկին հարցրե՞լ է՝ որտեղից են իրենք երկար տարիներ ֆինանսավորվել և ինչպես է գոյատևել իրենց «Հայկական ժամանակը» կամ դրա կայքը։ Միայն թե չասեն՝ թերթի վաճառքով։ Ծիծաղելի կլինի։

Այսքան ժամանակ չեմ հանդիպել իրենց ընտանիքին պատկանող լրատվականի ֆինանսական հաշվետվությանը, տեսնենք՝ «Արմենիա» Հ/Ը-ում գործող գովազդային գործակալությունն ինչքան գումար է ամեն ամիս վճարում նրանց:

Ի դեպ, շատ եմ նկատել, որ իրենց կողմից ձևավորված կառավարության նիստերի մեծ մասը գաղտնի է ու չզեկուցվող, այս տենդենցը կասկածներ է առաջացնում, որ Մարիամիկի հայրիկը փորձում է կառավարության աշխատանքները ևս դարձնել մութ անկյուն, այնպես, ինչպես իրենց թերթի աշխատանքներն են իրականացվել երկար ժամանակ:

Ինձ շատ մտահոգեց հատկապես Մարիամիկի գրառման այս հատվածը, մեջբերում եմ. «Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»:  Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան և ինչի համար Newspress.am

Հիմա դիմում եմ Մարիամիկին (համենայն դեպս, նրա էջում է արվել գրառումը). բալիկ ջան, տարրական հարգանք ունեցիր հայրիկիդ նկատմամբ. հենց նա է, որ երկար ժամանակ կերտել ու պահել է ընդդիմադիր լրագրողի կերպարը, նրան ճնշել են և այդպես քո գոյությունն է ապահովել: Ինքն է դրել ընդդիմադիրի բարի լինելու հիմքերը Հայաստանում և ինքն է այդպիսին եղել: Դու խոսում ես քո հայրիկի մասին, այն էլ ոչ այդքան հարգալից: Պետք է ճնշվե՞ր հայրիկդ, թե ամեն դեպքում կարելի է թույլ տալ ընդդիմադիրները ևս խոսեն: Պետք է հայրիկիցդ հաշվետվությո՞ւն պահանջեին ամեն ստացած կոպեկի համար, հարցնեի՞ն, թե ինչ էր լինում հետո, երբ որոշ մարդկանց մասին հրապարակումներից հետո, ձեր ընտանեկան թերթի ամբողջ խմբաքանակը վաճառվում էր։ Մասնագիտական համերաշխությունը հարգել եմ՝ փակագծեր չեմ բացել, որպեսզի Մարիամիկի հայրիկը նրա աչքից շատ չընկնի։ Հիմա էլ հարգում եմ գործընկերությունն ու բավականին մեղմ եմ գրում նրա մասին, համ էլ դեռ երեխա է, կմեծանա, շատ բան կհասկանա։

Կարճ ասեմ՝ հանգիստ նստիր տեղդ, Մարիամիկ, հայրիկդ հազիվ մի անգամ լավ բան է ասել, առաջնորդվիր այդ խորհրդով: Դու այն մտահորիզոնն ու անցած ուղին կամ մասնագիտական ճանապարհը չես անցել, որ քոմենթներ ես անում մամուլի ճնշված կամ չճնշված լինելու մասին:

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Նյութի աղբյուր Newspress.am