Ջարդուփշուր անելուց հետո ոտքերս կապել էին Նիվային ու քարշ էին տալիս. Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկի բացառիկ զրույցը/1in.am

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Հենց այդ նպատակով էլ նա իր գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: «Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը և չգիտեմ` ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավել որպես դատակոչի ենթակա տուժող անձ: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձել 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը և կից ներկայացրել լուսանկարներ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսախանյանին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել, և այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

՛՛Քշի վրեքը՛՛. Տեսեք ինչպես են Վայոց Ձորի մարզում գորշ արջն ու քոթոթները սարսափած փախչում իրենց հետապնդող մեքենաներից…

Նյութի աղբյուր ՝ 1in.am