Ի վերջո՝ ո՞վ է բռնաբարել քաղաքացու դստերը կամ ունի՞ նա աղջիկ (ֆոտո, վիդեո)/newspress.am

Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստն առանց սկադալի չանցավ:

Նիստերի դահլիճ մտավ մի քաղաքացի և սկսեց բղավել, թե Ռոբերտ Քոչարյանն իր աղջկան Ֆրանսիայի Լիոն քաղաքում բռնաբարել է:

Այս շոուն, բնականաբար, առաջացրեց հանրային հետաքրքրություն, մամուլի գլխագրերում հայտնվեցին քաղաքացու կոչերը. չէ՞ որ թեման շատ հետաքրքիր էր, սակայն համացանցում պարզ որոնումների արդյունքում հասկանալի է դառնում, որ այս քաղաքացու դստերը «բռնաբարել և կասկածելի դեղեր են ներարկել» ՀՅԴ-ականները:

Նույն այս քաղաքացին ժամանակին նման մի ակցիա էլ արել էր ԱԺ մուտքի մոտ և Կիրո Մանոյանի ներկայությամբ բղավում էր, թե իր դստերը դաշնակներն են բռնաբարել:

Մնում է հասկանալ` քաղաքացու դստերը ո՞վ և ե՞րբ է բռնաբարել, ի՞նչ պայմաններում, հակառակ դեպքում ստացվում է` աղջիկը պարբերաբար բռնաբարվել է, այն էլ՝ միայն քաղաքական գործիչների կողմից: Եվ հիմնականում այն գործիչների, ում վարկանիշը այդ փուլում անհրաժեշտ է եղել գցել, ինչ-որ ուժերի կողմից:

Այս պարագայում թերևս կասկածելի է դառնում նաև նրա հայր լինելու հանգամանքը, քանի որ ոչ մի արժանապատիվ հայր, իրեն թույլ չէր տա իր աղջկան վարկաբեկել ու խաղալ նրա անվան հետ՝ վերագրելով աղջկան խմբակային ու անհատական բռնաբարություններ, տալ ամենատարբեր մարդկանց անուններ՝ ընդորում խոսելով միևնույն ժամանակահատվածի մասին…

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Բունտ է հասունանում. Մոտ 6000 մարդու օրվա հացն է վտանգված. «Ժամանակ»

Ինչևէ, հակաքարոզն արդեն արված է, թեմայի մեջ չխորացած մարդիկ կմտածեն, թե հայրական հոգու ցավ էր այդ ամենը ու այդպես էլ չեն կանտեսեն իրական փաստերը և թշնամանքով կլցվեն մեղադրվողների նկատմամբ: Այս առումով կարելի կարծել, որ ակցիան հաջողվեց:

Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ այնուամենայնիվ գտնվել են մարդիկ, ում հիշողության մեջ մնացել է փետրվարին տեղի ունեցած շոուի հերոսի կերպարն ու ճիշտ նույն առոգանությամբ և հերթականությամբ հնչող բառերը…

Համենայնդեպս, այս էժանագին շոուն հասկացել և գնահատել են ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր՝ իրենց էջում թողնելով թեմատիկ գրառումներ, որոնցից մի քանիսը կնեկայացնենք.

 

Նյութի աղբյուր՝ newspress.am

(Visited 854 times, 1 visits today)