Հայկ ջան, «շիշ բռնող», «Նյու Շմայս» ու «ախրանիկ» մականուններիդ «գործ տվողն» էլ ավելացրիր/ Newspress.am

NEWSPRESS.am-ը գրում է.

Պատգամավոր Հայկ Սարգսյանը մանկական աղիողորմ ձայնով լրագրողներին խնդրում, աղաչում է այլևս իրեն «շիշ բռնող», «Նյու Շմայս» կամ «ախրանիկ պատգամավոր» չասել։ Հայկը նեղվում է. երևի սկսել է գիտակցել, թե ինչ ճանապարհ է անցել ու ձեռք գցել մանդատը:

Հայկ Սարգսյան, բա ի՞նչ գրենք, շիշ ենք տեսել ձեռքիդ` գրում ենք շիշ բռնող, պահպանել ես շեֆիդ անվտանգությունը` ասում ենք «ախրանիկ պատգամավոր»: Որ անկեղծ լինեմ` ինձ թվում է՝ Շմայսը կնեղանա, որ իր մականունը քեզ են սկսել կպցնել:

Դա իր հերթին. ասենք, լրագրողներին դատի տվեցիր ու փորձեցիր անունդ մաքրել, բա շրջապատդ դա ինչպե՞ս կընդունի: Խոսքն այն քրեաօլիգարխիկ հատվածի մասին է, ում հետ, օդում կախված լուրերի համաձայն, դու շփվում ես, ինչպես ասում են, կապող օղակ դառնում իշխանությունների ու այդ աշխարհի հետ: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում` արդյոք քրեական աշխարհում կշարունակե՞ն շփվել Հայկի հետ, որ «գրում է» սրա-նրա վրա, թե՞ նա արդեն «գործ տվող է» համարվում այդ աշխարհի համար:

Դեռ այս ամենից հետո էլ Հայկը պնդում է, թե իր դեմ արշավ է սկսել մամուլը. կարծում եմ՝ ավելի ճիշտ` հակառակն է. հենց ինքն է արշավ սկսել մամուլի դեմ` փորձելով դատական ճանապարհով հեղինակազրկել, ճնշել կամ, ինչպես իր փաստաբանն է ասում, դադարեցնել որոշների գործունեությունը: Հայկը չի հասկացել, որ հայաստանյան մամուլն իր ու իր նմանների հանդեպ տարիներից եկած իմունիտետ ունի ու իրեն ևս կհաղթահարեն ու կշարունակեն իրենց գործը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Գյումրին «մերժում է Նիկոլին» (լուսանկարներ) Newspress.am

Սա մի կողմից: Մյուս կողմից էլ՝ Հայկը դատի է տալիս լրատվամիջոցներին այն դեպքում, երբ նրա քաղաքական հայրը խոսում է լրատավամիջոցների աննախադեպ ազատության մասին… սրա մասին թերևս մեկ այլ առիթով դեռ կխոսեմ…

Հայկն ասում է` ուզում է մամուլի աղբը մաքրել. Հայկ ջան, իսկ գուցե քաղաքապետ- գործընկերոջդ հետ քաղաքի աղբը մաքրե՞ս, դա, կարծում եմ ավելի արդյունավետ գործ կլինի քո կողմից:

Բահն ու ավելը վերցրու ու սկսիր գործ անել:

Ի դեպ, մի ամաչիր անցյալիցդ, հպարտությամբ ասա, որ ինչ էիր, ինչ դարձար: Ամեն մեկի մոտ չի ստացվի շիշ բռնողից դառնալ ՊՎԾ պետի տեղակալ, պատգամավոր:

Հ.Գ. Հա’, մի բան էլ. Հայկ ջան, քանի որ երկու հայց ես ներկայացրել իմ լրատվամիջոցի դեմ, ուստի ասում եմ` հանգիստ կարող ես գնալ այս հրապարակման համար էլ հայց ներկայացնել, որ երեքը դառնա: Դե ասում են` «Бог троицу любит»…

Արիանա (Արմենուհի) Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Նյութի աղբյուր Newspress.am