Գերձայնային խլացուցիչով ավտոմեքենան պատուհաս է դարձել երևանցիների համար. սպասում ենք ոստիկանության արձագանքին

Արդեն մի քանի օր է, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում Chevrolet Camaro մակնիշի 52 DD 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, օրվա տարբեր ժամերի նշված ավտոմեքենան վարում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ դուրս գալով հանդիպակած երթևեկելի գոտի, այլև ավտոմեքենայի վրա տեղադրված գերձայնային ախլացուցիչը մի իսկական պատուհաս է դարձել նրա կողքով անցնող քաղաքացիների համար:

 

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Թուրք երգիչը հայերենով կատարել է Սայաթ Նովայի երգը և…

 

.

 

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք անզիջում պայքար են տանելու նման երևույթների դեմ: SHAMSHYAN.com-ը հույսով է, որ նշված ավտոմեքենան կհայտնաբերվի և կպարզվի, արդյո՞ք վարորդը իրավունք ունի խաթարել հասարակության անդորրը:

 

 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com