Գեղարքունիքում ամուսինը դաժանաբար ծեծել է կնոջը. ի՞նչն է եղել պատճառը

33 տարեկան տղամարդը սկզբում փայտով հարվածել է կնոջ գլխին, հետո գործի է դրել բռունցքները։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ներքին Գետաշեն գյուղում ապրող 30-ամյա մի կին գլխի և դեմքի շրջանի արյունահոսող վնասվածքներով իրենց տնից տեղափոխվել է գյուղի բուժհաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհետաձգելի բուժօգնություն:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Ապարանի ոստիկանապետը կլյաուզնիկ է ու գործ սարքող, որդին էլ կեղծիքով ազատվել է բանակից». ապարանցիները դժգոհում են/Newspress.am

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների կնոջը դաժան ծեծի է ենթարկել նրա 33-ամյա ամուսինը: Միջադեպը տեղի է ունեցել նրանց տանը՝ անչափահաս երեխաների ներկայությամբ:

Տղամարդը նախ փայտով հարվածել է կնոջ գլխին, ապա ձեռքերով՝ մարմնի տարբեր մասերին:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վեճի պատճառը կենցաղային բնույթ ունի:

Նյութի աղբյուր ՝ armeniasputnik.am

(Visited 3,973 times, 1 visits today)