Բարձրահարկ շենքից ընկած աղջիկը մահացել է. նոր մանրամասներ/arenanews.am

15

Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն ցանկացած բուհում

Պարզվել է, որ շենքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու դի (մոտ 20 տարեկան, իգական սեռի ներկայացուցիչ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նյութի աղբյուր՝ arenanews.am