Բա ո՞ւր են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների փողերը/ Newspress.am

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» և ‹‹Իմ քայլը» բարեգործական հիմնադրամները կանգնել են դժվարությունների առաջ. Պարզվում է` չնայած Աննա Հակոբյանի հավաստացումներին, հիմնադրամում փող չկա բժշկական ծառայություններով շահառուներին ապահովելու համար, ինչի արդյունքում էլ ընտրվել է առանց փողի այդ ծառայությունները մատուցելու տարբերակը:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամից զանգահարում են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ և հայտնում, որ փող չկա, բայց այս կամ այն հիվանդին շտապ այս կամ այն ծառայությունն է պետք մատուցել և խնդրում են հիվանդանոցների տնօրեններին դա անել անվճար, քանի որ հիմնադրամում փողի խնդիր կա:

Սա խայտառակ պատկեր է այն համատեքստում, երբ հիշում ես, թե ինչպես էր ամեն պատեհ և անպատեհ առիթի հարկատուներիս հաշվին վոյաժներ անող Աննա Հակոբյանն իր քննադատված արտասահմանյան այցերից հետո ներկայացնում հաշվետվություն հարկատուների հաշվին ծախսածի ու արտասահմանյան այցերից բերած փողերի մասին:
«Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Պուտինի նոր ինքնաթիռը

Արդյունքները:

Ժնեւում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը»,-Շվեյցարիայից վերադառնալուց հետո հայտարարել էր Աննա Հակոբյանը:

Ու հիմա հարց է առաջանում` իսկ ի՞նչ եղավ այդ 75,435,620.73 ՀՀ դրամը, մի՞թե հնարավոր է այսքան գումարն ընդամենը մի քանի ամսում ծախսել այնպես, որ այսօր ստիպված լինես երևանյան տարբեր բժշկական կենտրոններին անվճար բուժծառայություններ մատուցելու խնդրանքով դիմել` Աննա Հակոբյանի անունից:
Իսկ եթե այդ բժշկական կենտրոնները չվախենան իշխանության կողմից թիրախավորվելուց և հրաժարվեն, օրինակ, 25 հազար դրամ արժեցող ռենտգեն անել հիվանդին, այդժամ ի՞նչ է անելու տիկին Աննան և ի՞նչ փաստի առաջ են կանգնելու նրա ղեկավարած հիմնադրամների շահառուները:

Նյութի աղբյուր Newspress.am