Այսօր առավոտյան ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ/arenanews.am

4609

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր առավոտյան ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ:

Երևան քաղաքի Հանրապետության փողոցից մեքենայով ձախ շրջվեցի դեպի Վարդանանց փողոց: Վարդանանց փողոցում մեքենաների երկկողմանի կուտակումներ էին, ինչը միշտ է լինում՝ այդ ժամերին փողոցը ծանրաբեռնված է լինում:

Հեռվից լսվեց շտապ օգնության մեքենայի ազդանշանը, ու բոլոր մեքենաները միանգամից աջ քաշվեցին ու կանգ առան՝ ճանապարհ բացելով շտապ օգնության մեքենայի համար, որն իր հերթին հանգիստ անցավ բացված ճանապարհով:

Անկեղծ նման բանի Հայաստանում երբեք ականատես չէի եղել, ավելին միշտ ականատես եմ եղել, որ անգամ հնարավորության դեպքում ճանապարհը չեն բացում:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Այդպես որ լինի, կարելի է երբեմն նաև գյուղացու օր հայտարարել․ Գալուստ Սահակյան | Ժողովուրդ

Ասածս նրանում է, որ եթե ցանկանում ենք դառնալ լավ պետություն, առաջինը յուրաքանչուրս մեր մեջ պետք է փոխենք ամեն ինչ և անենք այն ինչ պետք է անենք, անկախ նրանից թե ով է քո պետության ղեկավարը, կամ իշխող ուժը:

 

Իհարկե դա լավ չէ, դա նորմալ է, բայց անգամ այդ նորմալը, որը չես տեսնել և տեսնում էս ակամաից հիացմունք էս ապրում:

Նյութի աղբյուր՝ arenanews.am