«Աշոտ Փաշինյանը կարտոֆիլ է մաքրում». Գառնիկ Իսագուլյանը պատմել է վարչապետի որդու ծառայության մասին/arenanews.am

24

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ Արցախում հանդիպել է Աշոտ Փաշինյանի փոխհրամանատարին ու հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է և որևէ խնդիր չի ստեղծում:

«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, ամեն ինչ անում է ու բոլոր զինվորներից պարտաճանաչ, իսկ այդ մի քանի օրը, որ եկել էր Հայաստան, նման բաներ լինում են, հիմա էլի Արցախում է և հրաշալի ծառայում է: Այսօր էլ մարտական հերթապահության է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Սպանություն Տավուշի մարզում. Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26–ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր/shamshyan.com

Նյութի աղբյուր՝ arenanews.am