Արտակարգ Դեպք Երևանում. Տղան Կրակել և Վնասել Է Հոր Ոտքը/ipress.am

92

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Բուժմիավորում է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է: Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

՛՛Քշի վրեքը՛՛. Տեսեք ինչպես են Վայոց Ձորի մարզում գորշ արջն ու քոթոթները սարսափած փախչում իրենց հետապնդող մեքենաներից…

Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է: Աղբյուրը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը մի հատ «շաբաթօրյակ» իրականացնի, քանի որ վերջին ժամանակներս Հանրապետությունում հաճախակիացել են նման դեպքերը:

Եվ որպեսզի դրանք այլևս չկրկնվեն, այն անձինք, ովքեր ունեն օրինական զենքեր, պետք է զենքի տիրապետման քննություն հանձնեն:

Նյութի աղբյուր՝ ipress.am