Արմավիրում 15 տարեկան աղջիկը հղի է/armeniasputnik.am

Պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Արմավիրի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը` 33-ամյա տղամարդ, կնության է առել 15 տարեկան մի աղջկա, որն ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

 

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին, և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

Read more: https://armeniasputnik.am/incidents/20190614/19147328/armavirum-15-amya-9-rd-dasarancin-hxi-e-.html

(Visited 4,001 times, 1 visits today)