Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է ծնողներին/arenanews.am

«Տարրական դասարանների գրքերը երկհատոր դարձնելու գործընթացը ընթացքի մեջ է, գրքերը գնացել են տպարան: Բացի տարականներից, նաև 40 անուն դասագրքեր՝ 5-12-րդ դասարանի, նույնպես կլինեն երկհատոր»,- հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով որ երկար են աշխատել, որ կիսելու պարագայում դասապրոցեսն ու բովանդակությունը չտուժեն:

Նախարարը նաև կոչով դիմեց ծնողներին` հորդորելով երեխաների համար պայուսակ ընտրելիս նախապատվությունը տալ ավելի թեթև ու պարզ պայուսակներին, քանի որ հաճախ պայուսակներն ավելի ծանր են լինում, քանի գրքերն ու գրենական պիտույքները:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Լպիրշ հայուհու կոչը զայրացրել է համացանցի օգտատերերին.«Ես չեմ սիրում հայերին,բայց անչափ սիրում եմ թուրքերին»

«Երբ խոսում ենք 1-2 կգ քաշի մասին, դա վերաբերում է գրենական պիտույքներին և գրքերին, պայուսակի քաշը դրա մեջ չի մտնում: Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ ծնողը երբեմն վերցնում են պայուսակը, ասում նայեք` որքան ծանր է, բայց երբ գրքերն ու գրենական պիտույքները հանում ես, դրանից պայուսակի ծանրությունը չի նվազում, որովհետև ինքնին պայուսակն արդեն շատ ծանր է»,- ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաև շտեմարանների խնդրին:

Նյութի աղբյուր ՝ arenanews.am