Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա ընթացքում

11839

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում, 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Հունիսի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 3-ին, 6-ի` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.60C (2000թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.70C (1994թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.50C

Նյութի աղբյուր՝ mes.am

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա ընթացքում

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։

Նյութի աղբյուր՝ mes.am

Ոստիկանները բերման ենթարկեցին դերասան Սարգիս Գրիգորյանին

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Վերջիններս պահանջում են, որպեսզի պարետատունը թույլ տա, որ իրենք նույնպես կարողանան աշխատել։Ակցիայի մասնակիցներից երեքին ընդունեցին կառավարությունում՝ լսելու նրանց պահանջները։Դերասան Սարգիս Գրիգորյանն ասաց, որ շատերը օրավարձով են ապրել ու այս պահին դժվար իրավիճակում են հայտնվել։

«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում», — լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ որքան պետք է շարունակեն այսպես ապրել։

«Շատ-շատ խնդիրներ կան», — ասաց նա։

Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։

Նյութի աղբյուր՝ Ipress.am


Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման վերաբերյալ որոշումը։

Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։

Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Կարդացեք նաև ՝   Հաջողությունը կլինի հորոսկոպի այս երկու նշանների կողքին այս ամառ

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։

Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։

Իրավաբան.net