Ոստիկանները բերման ենթարկեցին դերասան Սարգիս Գրիգորյանին

143

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Վերջիններս պահանջում են, որպեսզի պարետատունը թույլ տա, որ իրենք նույնպես կարողանան աշխատել։Ակցիայի մասնակիցներից երեքին ընդունեցին կառավարությունում՝ լսելու նրանց պահանջները։Դերասան Սարգիս Գրիգորյանն ասաց, որ շատերը օրավարձով են ապրել ու այս պահին դժվար իրավիճակում են հայտնվել։

«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում», — լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ որքան պետք է շարունակեն այսպես ապրել։

«Շատ-շատ խնդիրներ կան», — ասաց նա։

Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։

Նյութի աղբյուր՝ Ipress.am

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման վերաբերյալ որոշումը։

Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։

Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։

Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։

Իրավաբան.net

Կարդացեք նաև ՝   ՀՀ քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 56 երկիր