Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա ընթացքում

83

Հանրապետության տարածքում՝ 

Մայիսի 14-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

·Օդի առավելագույն ջերմաստիճան`                  29.7C (1985 թ.)
·Օդի նվազագույն ջերմաստիճան`                      5.8C (1988թ.)
·Օդի միջին օրական ջերմաստիճան`                 17.3C

Նյութի աղբյուր՝ mes.am

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման վերաբերյալ որոշումը։

Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։

Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։

Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։

Իրավաբան.net

Կարդացեք նաև ՝   ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ովքեր կարող են ազատվել կոմունալ վճարումներից․ փոխվարչապետը մանրամասնում է