Եղանակը մայրաքաղաքում և մարզերում

39

Եղանակը Հայաստանի տարածքում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 4-5-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նյութի աղբյուր՝ Lavinfo.am

Արսեն Թորոսյանը գրառում է կատարել՝ ասելով, ահա և վերջ․ ինչ է սպասվում Հայաստանում

Հայաստանի կառավարությունը ազդարարել է կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մայիսի 4-ից գրեթե ամբողջությամբ չեղարկելու մասին: Իհարկե, տնտեսական գործունեության որոշակի տեսակներ, մասնավորապես առևտրի կենտրոններ կշարունակեն մնալ փակ, կբացվեն միայն բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, փակ կմնան կրթական հաստատությունները, այդուհանդերձ, գործունեության տեսակները զգալի մասով կթույլատրվեն, կթույլատրվի Հայաստանի տարածքով քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Մեծ հաշվով, ծավալը թույլ է տալիս ասել, որ դե ֆակտո չեղարկվում է կարանտինը, թեև արտակարգ դրությունը դեռևս ուժի մեջ է մինչև մայիսի 14: Մինչդեռ, կառավարության այդ որոշմանը զուգահեռ աճում է վարակվածների վիճակագրությունը: Իհարկե ոչ բռնկուն, թռիչքաձև, սակայն աճում է: Դրա հետ մեկտեղ, անկասկած է, որ կարանտինի պայմաններում օրական տասնյակ միլիոն դոլարներով աճում է նաև Հայաստանի տնտեսական կորուստը:

Իսկ տնտեսական կորուստը շղթայաբար անդրադառնում է ամեն ինչի և բոլորի վրա: Եվ այստեղ հետևանքի հարցում մեկնաբանությունն ավելորդ է: Եվ ավելորդ է պատկերացնել անգամ, որ Հայաստանն ի վիճակի է համբերել և կրել այդ կորուստները, երբ խոսվում է, որ կորոնավիրուսը աշխարհում կմնա առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Եվ ուրեմն, անկասկած է, որ փակվելով՝ պայքարը ոչ թե պայքար է, այլ թուլացում, համընդհանուր թուլացում, ինչը վարակը չի բուժելու, չի չեղարկելու, բայց բերելու է նաև այլ խնդիրներ: Ըստ այդմ, անկասկած է, որ կայացվում է Հայաստանի համար անհրաժեշտ որոշում, ինչը, սակայն, քաղաքացիներին ոչ թե պետք է թուլացնի և հաճույք պատճառի, այլ ավելի զգաստացնի և դարձնի պատասխանատու:

Որովհետև, ի վերջո չեղարկվում է կարանտինը, բայց վարակը չեղարկված չէ: Հետևաբար, որպեսզի կարճ ժամանակ անց ազատությունը դարձյալ հարկ չլինի չեղարկել արտառոց պատկերի պատճառով, անհրաժեշտ է ազատությունը վայելել պատասխանատվությամբ՝ անձնական և հավաքական պատասխանատվությամբ:

Անհրաժեշտ է պահպանել մեր տարեցներին, և քրոնիկ հիվանդություն ունեցող մեր ընկերներին ու ընկերուհիներին, անհրաժեշտ է պահպանել մի քանի շատ պարզ կանոն՝ լվացվել հաճախ, ախտահանել ձեռքերը հաճախ, կրել դիմակ փակ և խիտ տարածությունում, և պահել հեռավորություն, որտեղ խոսքը 1-2 մետրի, ոչ թե կիլոմետրի մասին է: Չկա որևէ բարդ կանոն, կա ընդամենը հանրային ու անձնական պատասխանատվության բարդությունը, որը միշտ եղել է մեր հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Կարդացեք նաև ՝   Սպանություն Լոռու մարզում. հայտնաբերվել է տղամարդու դի

Մյուս կողմից, սակայն, մեր հանրությունն արտառոց իրադրություններում դրսևորում է բացառիկ որակներ, մենք դա տեսել ենք արցախյան առաջին շարժմանն ու պատերազմին, մենք դա տեսել ենք Ապրիլյանին, մենք դա տեսել ենք թավշյա հեղափոխությանը: Մենք այդ վիճակներում դառնում ենք պատասխանատու, միմյանց հանդեպ հոգատար, ուշադիր, կարգապահ:

Ցավոք, ամենևին ոչ լավ կամ ոգևորիչ առիթով, այդուհանդերձ, մենք ունենք մեր լավագույն որակները դարձյալ արթնացնելու հնարավորություն, Հայաստանը որպես ապրող օրգանիզմ միշտ արթուն պահելու համար: Պահենք Հայաստանը և դրանով պահպանենք մեր ազատությունը Հայաստանում:

Նյութի աղբյուր՝ ac-media.ru

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության 15-րդ ծրագրից

30.04.2020191746

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը: Դրա նպատակը կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումն է:

Ծրագրով ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում կհիմնվեն ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր և դրանով մեղմելով եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

«Աշխատանքներին ներգրավված կլինեն 3 կազմակերպություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն» ու «Էյ Թի Փի» բարեգործական ծրագիրը: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կտրոնի նախապատրաստման ու տնկման համար 50 դրամ կվճարվի»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Վարչապետ Ն. Փաշինյանն էլ հավելեց, որ մտադիր են այդ ծրագիրը դարձնել շարունակական։

Նյութի աղբյուր՝ Ipress.am