ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդի ջերմաստիճանը բարձրանալու է. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»։

Նյութի աղբյուր՝.arenanews.am

Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:

Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։ Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:

1․ Վերքերի բուժում

Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

2․ Մարսողության լավացում

Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:
Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

3․ Մրսածության բուժում

Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:

4․ Փորկապության դեմ միջոց

Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ:

5 Նիկոտինից կախվածության դեմ պայքար

Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ:

Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի

Նյութի աղբյուր՝goodlookingnews.ru

Կարդացեք նաև

Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը կնոջ՝ Արիանաի մահվան կապացությամբ

admin

Ուզունդարա. Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի հարսի պարը (տեսանյութ)

admin

Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը

admin

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

admin

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

admin

Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Սուրենյանի գրառումը

admin

Եղանակը տաքանալու է 5-7 աստիճանով․ Սուրենյանի նոր հայտարարությունը

admin

Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս. Սուրենյան

admin

«Ունենք ևս 3 հաստատված դեպք. այս պահին ունենք հաստատված 26 դեպք». Արսեն Թորոսյան

admin