Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. 150-ից ավելի ավտոմեքենաներ ու «պրիսյագի» մեկնող մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ ու հղիներ, մնացել են բաց երկնքի տակ.

87

Երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասում էին.

«Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։

Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն խոսքն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Մենակ գայի աշխատողների ենք տեսել, ովքեր էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը երբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Մի մասս էլ Գորիսից դեպի Սիսիան չենք կարողանում մոտենանք։

Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված 2 հատվածներում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և 2-րդ դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Այնպես չէ, որ տեղի ճանշինականները չեն աշխատել, պարզապես նրանց աշխատանքին խանգարում են ուժեղ բուքը, ճանապարհը բացելուց հետո բուքն իր սև գործն է անում՝ նորից այդ մաքրած ճանապարհը լցնելով ձյան հաստ շերտով։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար. Արսեն Թորոսյան

Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար. Արսեն Թորոսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար:

Այս օրերին ընդունվելու է մի որոշում, որի արդյունքները ի հայտ են գալու այն ժամանակ, երբ որոշում ընդունողներին հանրությունը միգուցե և արդեն մոռացած լինի:

Եվ այդ գիտակցումից ելնելով էլ, մենք պետք է որոշենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին և թոռներին, ինչպիսի մշակույթ ենք ուզում ձևավորել մեր շուրջը:

Մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև:

Մենք պետք է ընտրություն կատարենք սեփական և դիմացի առողջությունը հարգելու և սեփական եսը շատ կարճատև ամեն ինչից վեր դասելու միջև:

Մնացածի մասին` քվեարկությունից հետ»:

Նյութի աղբյուր՝bavnews.am

Կարդացեք նաև ՝   Թեև ասել են, որ պտուղը մահացած է, ես մինչև վերջին վայրկյանը զգացել եմ երեխայիս խաղը. Գոհարիկ Հարությունյան