Ձնահյուսի տակ մնացած զինծառայող Նվերը տան միակ զավակն էր

67

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային երեք զինծառայողներից 24-ամյա Նվեր Շահբազյանը տան միակ զավակն էր, թողել էր մատուցողի իր գործն ու պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Նվեր Շահբազյանի քեռին։

«Խելոք ու մարդկային երիտասարդ էր։ Մինչեւ պայմանագրային զինծառայող դառնալը եղել է ռեստորանի մատուցող․ երբեք որեւէ բողոք չեն ստացել։

Որոշել էր, որ մատուցող չի աշխատելու ամբողջ կյանքը, պիտի գնար ու ծառայեր հայրենիքին ու էսպես եղավ։ Էսպես եղավ ու էն էլ ինքը, որ տան միակ զավակն էր, մահացավ»,- պատմեց Նվերի քեռին։

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ Քաշաթաղի Զինկոմիսարիատի հետ, որտեղ պատմեցին, որ ձնահյուսի տակ մնացած մյուս զինծառայողը՝ Կարապետ Նազարյանը, ընտանիքի հետ 2000 թվականին տեղափոխվել էր Քաշաթաղ, այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:


Նյութի աղբյուր՝ news.am

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր հետ (Photo)

Սասուն Միքաելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր՝ Արփիի հետ։

Նյւոթի աղբյւոր՝blognews.am

Կարդացեք նաև ՝   «Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով»