7

Ավշարի միջնակարգ դպրոցում, ինչպես հայտնի է, մի քանի օր է՝ կրքերը չեն հանդարտվում։ Դպրոցի ուսուցիչները, որոնք պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, այսօր հայտնեցին, որ դպրոցում դասադուլերը շարունակվում են։ Նրանք նաև ասացին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի 2 հարազատ քեռիները՝ Գարուշն ու Գոքորը, իրենց և իրենց բարեկամների երեխաներին հավաքել, դպրոցի դասասենյակում դաս են պարապել՝ ասելով, որ դպրոցը պետք է մաքրվի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչներից․

«Մենք առհասարակ կաբինետ չենք մտնում։ Այս երկուշաբթի օրը որոշել էին, որ երեխաները պետք է գան։ Եկան իր քեռու երկու երեխաները, մորքուրի թոռները, ինքն ու տասը երեխա՝ մարզպետի մորաքրոջ թոռները։ Ասում էր՝ տեսնեմ էդ ո՞վ չի պարապում, էս դպրոցը պիտի մաքրենք սրանցից։ Ես չգիտեմ՝ ինքը կրթություն ունի, թե չունի, ես այդքան էլ տեղեկացված չեմ, իր երեխաներին ես ճանաչում եմ որպես մեր աշակերտների, երեխաներն ավելի վատ են զգում, քան իրենք՝ մեծերը։ Առաջին օրը մի քեռին էր՝ Գարուշը, բացի այդ, ինքը թաղամասերում էլ է երեխաներին ասում, թե ի՞նչ իրավունքով դպրոց չեն գնում։ Երեխան էլ ասում է՝ դա իմ իրավունքը չի, իմ ծնողն  ինձ արգելում է դպրոց գնալ, մինչև ինքը հարցը կլուծի, և վերջապես՝ 10-12-րդ դասարանների երեխաներն այսօր ունեն իրենց սեփական կարծիքը»։
Նյութի աղբյուր՝ arenanews.am