Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

1483

.

Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:

Նյութի աղբյուր՝ipress.am

Կարդացեք նաև ՝   Արսեն Թորոսյանը գրառում է կատարել՝ ասելով, ահա և վերջ․ ինչ է սպասվում Հայաստանում