Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ. Ստեփան Դանիելյան

25

Եթե կառավարության ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ:

Մոտ ժամակները կառավարությունը խորհրդարան պետք է ծրագիր ներկայացնի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացնի իր աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին/blognews.am

Եթե այդ ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ:

Շուտով այդ հարցի պատասխանը կստանանք»,- գրել  է նա: