Միջադեպ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում. Ձեռնամարտի են բռնվել կլինիկայի ղեկավարն ու հիվանդը. 168.am

Նախօրեին միջադեպ է գրանցվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, հաղորդում է 168.am-ը:

Միջադեպի մասնակից կողմերից մեկը եղել է վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, ով, ի դեպ, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայրն է: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդի եւ պրոֆեսոր Միրիջանյանի միջեւ ծավալված էմոցիոնալ խոսակցությունը վերածվել է ձեռնամարտի, միջանցքում տարածված աղմուկից անմիջապես հավաքվել են բաժանմունքի մյուս բժիշկները եւ միջամտել են քաշքշուկին:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Սև ծովի ալքները այսօր մորն ու աղջկան քշել տարել էին ափից շատ հեռու. Սկսվել էր խառնաշփոթ…

Նույն աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը լուրջ արձագանք է գտել պրոֆեսորի կոլեգաների ու բուհական դասախոսների շրջանում, դեպքի մասին տեղեկացրել են նաեւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Ընդհուպ համալսարանական էթիկայի հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել, բ.գ.դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի վարքագիծը՝ որպես համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչի, քննարկման նյութ է դարձել հանձնաժողովի անդամների շրջանում:

Աղբյուրը News.am