Բացի թոքերից կորոնավիրուսը վնասում է նաև հետևյալ օրգանները

18014

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է կորոնավիրուսի մասին, ինչպես նաև նշել, որ բացի թոքերից այն նաև այլ օրգաններ է վնասում։    

Կորոնավիրուսը ախտահարում է նաև այլ օրգաններ։   

Բժշկի խոսքերով կորոնավիրուսը վնասում նաև աղիները։ Առաջացնում որովայնի ցավեր, լուծ, փսխում։  

  Կորոնավիրուսի ժամանակ առաջանում են նաև խնդիրներ ուղեղի հետ։  Ծանր հիվանդների 5-10 տոկոսը ունենում են նյարդային խնդիրներ։    

Կորոնավիրուսը վնասում է նաև երիկամները։    

Եղել են դեպքեր, երբ մահացածների մոտ երիկամներում են հայտնաբերել վիրուսը։   

Կարդացեք այստեղ՝ https://xohanooc.com/hy/post/15774

Արդյո՞ք դեքսամեթազոն դեղամիջոցը բուժում է կորոնավիրուսը․ Իմացեք այս մասին

ՀՀ Առողջապահության նախարարությունը խոսել է այն վարկած մասին, որ դեքսամեթազոնը բուժում է կարոնավիրուսը։     

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:

Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:    

Հիշեցնում ենք, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն: 

Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Առողջապահության նախարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:

Կարդացեք այստեղ՝ https://xohanooc.com/hy/post/15783

Կարդացեք նաև ՝   Բնական միջոց, որով ողողում կատարելը կազատի ձեզ կորոնավիրուսով վարակման ռիսկից