«Եթե ատում ես, նշանակում է՝ քեզ հաղթել են». Կոնֆուցիոսի ամենաճշմարիտ 20 մտքերը, որոնք ՊԵՏՔ է կարդալ

16

Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և մտավորականներից մեկը: Նրա ուսմունքը խորը ազդեցություն է ունեցել Չինաստանի և Արևելյան Ասիայի կյանքի վրա՝ դառնալով փիլիսոփայականության հիմքը և հայտնի լինելով կոնֆուցիականություն անվանմամբ:

Իր գաղափարներն իրականացնելու համար Կոնֆուցիոսը հիմնել է դպրոց, որում պատրաստվում էին բարձր պաշտոնի հավակնող երիտասարդներ։ Նրանք կոչված էին օգնելու տիրակալներին հիմնել արդար և առաքինի իշխանություն, որի միջոցով հնարավոր կլինի հասնել ներդաշնակության և համաչափության մարդկային համակեցության մեջ և ողջ տիեզերքում։ Միայն Ցին դինաստիայի անկումից հետո կոնֆուցիականությունը հասավ պետական գաղափարախոսության մակարդակի, և պահպանվեց մինչև XX դրի սկիզբը՝ միայն ժամանակավորապես զիջելով բուդդայականությանն ու դաոիզմին:

Մենք Ձեզ համար առանձնացրել ենք Կոնֆուցիոսի լավագույն մտքերն ու գաղափարները, որոնք հատկապես արդիական են մեր օրերում:

1. Եթե ատում ես, նշանակում է՝ քեզ հաղթել են: 2. Հնում մարդիկ կրթություն էին ստանում կատարելագործվելու համար: Այսօր կրթություն են ստանում, որպեսզի զարմացնեն մյուսներին:

3. Պարզությունը մարդու լավագույն հատկանիշներից մեկն է: 4. Երկրում, որտեղ կարգուկանոն է գործում, եղիր համարձակ և՛ գործում, և՛ խոսքում: Երկրում, որտեղ կարգուկանոն չկա, եղիր համարձակ գործում, սակայն զգուշավոր՝ խոսքում:

5. Հրահանգներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ բացահայտելով իր անտեղյակությունը: 6. Երբ վատ ես զգում, լսիր բնության ձայնը: Խաղաղության լռությունը ավելի լավ է հանգստացնում, քան միլիոնավոր անպետք խոսքերը:

7. Մանրուքների մեջ անզուսպ լինելը կխորտակի մեծ գործը: 8. Յուրաքանչյուրը կարող է ազնիվ ամուսին դառնալ. հարկավոր է միայն որոշել այդպիսին դառնալ:

9. Խոսքը պետք է ճշմարիտ լինի, գործը՝ վճռական: 10. Իմաստունը չի ճանաչում հուզմունք, մարդկայինը չի ճանաչում հոգս, խիզախը չի ճանաչում վախ:

11. Ես լսում եմ և մոռանում: Ես տեսնում եմ և հիշում եմ: Ես անում եմ և հասկանում եմ: 12. Գալիս են ցրտերը, և միայն այդ ժամանակ է պարզ դառնում, որ սոսիներն ու նոճիները վերջինն են կորցնում իրենց տերևները:

13. Հնում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք խայտառակություն էին համարում սեփական խոսքը չպահելը: 14. Մի արա դիմացինիդ այն, ինչ ինքդ քեզ համար չես ցանկանում:

15. Փորձեք մի քիչ բարի լինել, և կտեսնեք, որ հիմար արարքներ կատարելու ունակ այլևս չեք լինի: 16. Անվարժ մարդկանց պատերազմ ուղարկելը նշանակում է դավաճանել այդ մարդկանց:

17. Եկավ դժբախտությունը՝ մարդը ծնեց նրան, եկավ երջանկությունը՝ մարդը մեծացրեց նրան: 18. Նրան, ով չի մտածում հետագա դժվարությունների մասին, անշուշտ սպասում են մոտակա դժվարությունները:

19. Նա չէ հզորը, ով երբեք չի ընկել, այլ նա, ով ընկել է և ոտքի կանգնել: 20. Ազնիվ մարդու հոգում հարստություն է տիրում: Ցածր մարդը միշտ մտահոգ է:

Նյութի աղբյուր ՝ infosarm