Ծնվել է դերասանուհի Մերի Մակարյանի առաջնեկը

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Մերի Մակարյանի առաջնեկը։ Ընտանիքում համալրման մասին լուրը Facebook-յան գրառմամբ հայտնել է Մերիի մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը։

Նա դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու գրել. «14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։ Աստված ամուր պահի իմ հրեշտակին եւ իր անուշ մայրիկին»։

Հղիության մասին դերասանուհին հայտնել էր հունիսին։ Նա ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել ու գրել. «Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարեւոր եւ պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը եւս կվայելի այդ հաճելի եւ սպասված բերկրանքը՝Աստծո կամոք եւ զորակցությամբ: Շնորհավո՜ր»։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Մալաթիայում գործող բուքմեյքերական գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Image result for Մերի Մակարյան

Image result for Մերի Մակարյան

Image result for Մերի Մակարյան

Image result for Մերի Մակարյան

Image result for Մերի Մակարյան

Image result for Մերի Մակարյան

Նյութի աղբյուր ՝ life.mediamall.am