Ինչպես լիցքավորել հեռախոսն առանց վարդակի. իսկ դուք գիտեի՞ք, որ նման բան հնարավոր է

Աշխարհի բոլոր հեռախոսները կարծես միևնույն առանձնահատկությունն ունենան. նրանք լիցքաթափվում են ամենաանհարմար պահերին։ Եվ այնպես է պատահում երբեմն, որ հեռախոսը լիցքավորելու տարբերակ չունենք, իսկ զանգելը շատ անհրաժեշտ է։ Ինչ անել, եթե հեռախոսը լիցքաթափված է, իսկ մեկ զանգը կյանքի և մահու հարց է։

Տաքացնել

Այս տարբերակի համար դանակ է անհրաժեշտ և կրակայրիչ կամ լուցկի։ Հանեք հեռախոսի մարտկոցը, դանակը տաքացրեք կրակի վրա և դրեք մարտկոցին։ Կարևորը դանակը շատ ուժեղ չտաքացնեք։ Դրանից հետո մարտկոցը մոտ երեք րոպե կաշխատի, իսկ հետո ստիպված կլինեք այն փոխել։

Ուժեք հարված

Մարտկոցը պետք է ընդամենը ուժեղ հարվածել քարի կամ որևէ պինդ մակերեսի։ Լիցքավորումը կբավականացնի մեկ զանգի, իսկ մարտկոցը հետո ստիպված կլինեք փոխել։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. ուռուցքաբանները կոչ են անում դրանք այլևս չօգտագործել

Լիմոններ

Եթե ձեռքի տակ չունեք վարդակ, բայց ունեք շատ լիմոններ, մեխեր և պղնձե հաղորդալար, ապա անպայման փորձեք այս տարբերակը։ Ամեն մի լիմոնի մեջ մի մեխ մտցրեք, հետո դրանք իրար մեջ միացրեք հաղորդալարով, իսկ ծայրերը միացրեք մարտկոցին։ Ասում են, որ մեկ կիլոգրամ լիմոնը մոտ 3-4% լիցք է տալիս հեռախոսին։

Սկոտչ

Թերևս ամենաանվտանգ տարբերակն է։ Պետք է հանել մարտկոցը, կոնտակտները սկոտչով կպցնել, իսկ հետո տեղը դնել։ Սա մարտկոցին 5-7 րոպե կյանք կհաղորդի։

Իհարկե, այս բոլոր տարբերակները կիրառելի են միայն շատ ծայրահեղ դեպքերում։