Ինչ կփոխվի 2020 թվականին Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի աշխատանքում

1408

Խոյ

Տարվա արդեն առաջին ամիսներից Խոյերը պետք է նախաձեռնող լինեն և համարձակորեն արտահայտեն իրենց կարծիքը կարևոր հարցերի շուրջ: Շատ հնարավոր է, որ արդեն 2020 թվականի փետրվաչ-մարտ ամիսներին նոր, հեռանկարային պաշտոնի առաջարկ ստանաք, որը պետք է առանց երկմտելու ընդունել:

Ցուլ

Ցուլերն այս շրջանում պետք է կարողանան պաշտպանել իրենց և իրենց աշխատանքը: Բանն այն է, որ այս մարդկանց վրա ճնշում կարող է գործադրեն և փորձեն պատասխանատվության տակ դնել և ծանրաբեռնել այնպիսի աշխատանքով, որ Ցուլը պարտավոր չէ անել: Պատրաստ եղեք ցույց տալ ձեր կամքը, հակառակ դեպքում ձեր ծանրաբեռնվածությունն անվերջ կավելանա, իսկ աշխատավարձը նույնը կմնա: Լուրջ կոնֆլիկտի դեպքում աշխատանքի պահուստային տարբերակ ունեցեք:

Երկվորյակ

Տարվա ոչ այնքան լավ սկիզբը կարող է կտրուկ փոխվել, եթե Երկվորյակները նոր ծանոթություններ հաստատեն և կարիերայի բարելավման ուղիներ փնտրեն: Հնարավոր է նոր աշխատանքը տարբերվի նախորդից, սակայն զարգանալու և նոր տեղում հարմարվելու ցանկությունը ձեզ կօգնեն քայլ անել դեպի երջանիկ կյանք: Գործունեության ոլորտը փոխելու համար կատարյալ ժամանակահատված է գարնան վերջն ու ամառվա սկիզբը:

Խեցգետին

Բավական բարդ է խոստանում լինել գալիք տարին Խեցգետինների համար: Նրանք կբախվեն մրցակիցների հետ, որոնք չեն ընտրելու իրենց նպատակներին հասնելու միջոցները: Պատրաստ եղեք, որ ձեր մեջքի հետևում կարող է դավեր նյութեն: Նժարը ձեր կողմն ուղղելու համար ձեզ դաշնակիցներ են անհրաժեշտ կամ նույնիսկ հովանավոր: Արեք ամեն բան, որպեսզի գրավեք ղեկավարությանը ձեր փորձով և գաղափարներով, միայն այդպես դուք կհաղթե բոլորին:

Առյուծ

Այս նշանի ներկայացուցիչների համար մի ժամանակ է գալիս, երբ պետք է բոլոր ուժերը հավաքել սեփական բիզնեսը զարգացնելու համար: Պատրաստ եղեք մեծ ծախսերի և պարտքերի, որոնք մի քանի տարի դեռ փակելու եք, բայց եթե սկսած գործը ավարտին հասցնեք, ապա ձեր ներդրումները մեծ եկամուտներ կբերեն:

Կույս

Տարվա սկզբին Կույսերին կթվա, թե իրենց դոփում են նույն տեղում, չնայած որ հսկայական աշխատանք են անում: Հնարավոր է, որ փոփոխության ժամանակն է, և Կույսերը հասկանում են, որ այս պաշտոնից արդեն բավական աճել են: Աստղերը խորհուրդ են տալիս չսպասել, որ ղեկավարությունը նկատի ձեր հաջողությունները, ինքներդ նոր աշխատանք փնտրեք, հատկապես, որ 2020 թվականը հրաշալի շրջան է կարիերայի աճի համար:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Սեքսուալ և կանացի Լուիզա Ներսիսյանի լուսանկարները Սևանից

Կշեռք

Կշեռքների համար այն ժամանակաշրջանն է, որ պետք է կանգ առնեք, շուրջը նայեք և հասկանաք, թե ուր եք գնում: Հնարավոր է, որ ձեր կարիերան այնպես չի զարգանում, ինչպես դուք էիք պատկերացնում: Միգուցե դուք բռնություն եք գործադրում ձեզ վրա ամեն օր գնալով ատելի գործին: Հիմա ճիշտ ժամանակն է ամեն բան փոխելու, համարձակ եղեք և առաջ շարժվեք:

Կարիճ

Կարիճների համար հեշտ շրջան չէ: Ղեկավարությանը չենթարկվելու նրանց ցանկությունը կստիպի այս մարդկանց մտածել սեփական գործի մասին: Եթե որոշեք բացել ձեր բիզնեսը, ապա արեք դա հունիս-հուլիս ամիսներին: Սակայն մի կարծեք, թե ձեր խնդիրներն անմիջապես կանհետանան: Դուք պետք է էլ ավելի շատ աշխատեք ձեր նպատակներին վերջապես հասնելու համար: Տարվա վերջին պատրաստ եղեք նաև բյուրոկրատական քաշքշուկներին:

Աղեղնավոր

Տարվա սկիզբը կզարմացնի Աղեղնավորներին նոր աշխատանքի անսպասելի առաջարկով: Իհարկե, առաջարկությունն այնքան էլ սովորական չի լինելու. Ձեզ հնարավոր է առաջարկեն փոխել գործունեության ոլորտը կամ նույնիսկ այլ երկիր տեղափոխվել: Համաձայնել այդ ավանտյուրային թե ոչ, պետք է միայն Աղեղնավորը որոշի:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Առնետի տարում հույսը միայն իրենց վրա պետք է դնեն: Ձեր շուրջ շատ նախանձողներ կան և մարդիկ, ում ճանապարհին դուք կանգնել եք: Նրանք կփորձեն խանգարել ձեզ կամ նույնիսկ գրավել ձեր պաշտոնը: Ուշադիր եղեք և մի վստահեք բոլորին անխտիր: Հիշեք նաև, որ չպետք է զբաղվեք անօրինական գործունեությամբ, դա թշնամիների ձեռքին հաղթաքար կդառնա:

Ջրհոս

Գարնանը ծանոթները ձեզ մի խոշոր գործարքի մեջ կարող է ներքաշեն, որի արդյունքում դուք կարող է հարստանաք: Աստղաբաննեը խորհուրդ չեն տալիս հմաաձայնել կասկածելի գործարքներին, քանի որ արդյունքում պատասխանատվությունը ձեր ուսերին է դրվելու և դուք կարող է պատասխան տաք օրենքի առաջ: Նահանջ տարում Ջրհոսները պետք է շատ զգույշ լինեն և միայն օրինական գործունեությամբ զբաղվեն:

Ձկներ

Ողջ 2020 թվականին Ձկներն անխոնջ աշխատելու են: Տարվա առաջին կեսին սակայն նրանք չեն քաղի իրենց աշխատանքի պտուղները: Աստղերը խորհուրդ են տալիս չտխրել. Արդեն աշնան մոտ Ձկներին կնկատեն և կառաջարկեն ավելի լավ պաշտոնում փորձել ուժերը: Հաղթահարեք ձեր վախերը և մի բաց թողեք այն հնարավորությունը, նման շանս կարող է այլևս չունենաք:

Աղբյուր