Ի՞նչ են տղամարդիկ մտածում և խոսում կանանց մասին

12

Ահա, թե ինչ են խոսում տղամարդիկ կանանց մասին՝ իրենց քննարկումներում․

– Նրանք քնում են մեր մայկաներով և բավականին ծիծաղելի տեսք են ունենում դրանցում:

– Նրանք սիրում են, երբ իրենց համբուրում են առանց ավելորդ խոսքերի:

– Նրանք հավաքվում են երկու ժամ և հետո ասում. «Տեսնո՞ւմ ես, ես այսօր շուտ վերջացրեցի»:

– Նրանք սիրում են, երբ մենք նրանց գուլպա ենք հագցնում:

– Նրանք չեն կարողանում կռվել, սակայն մեր կողքին իրենց անվտանգ են զգում:

– Նրանք մեզանից հարցնում են, թե ի՞նչ գույն ներկել եղունգները:

– Նրանք կարող են քնել մերսման ամենաանհարմար պահին:

– Նրանք սիրում են, երբ մենք շոյում ենք իրենց մազերը:

– Նրանք, իրենցից գոհ, մեզ տանում են խանութներով, լավ իմանալով, որ մեր համար դա տանջանք է:

– Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են տանում, չնայած միշտ ասում են. «Իջեցրու ինձ, ես ծանր եմ»:

– Նրանք բղավում են և բարկանում, երբ այդ պահին մենք լռում ենք: Փոքրիկ սկանդալիստներ են:

– Նրանք սիրում են, երբ մենք իրենց ներքնազգեստ ենք գնում:

– Նրանք հիշում են, երբ է լրանալու առաջին հանդիպման 147-րդ օրը:

– Նրանք միշտ ուզում են, որպեսզի մենք վեճից հետո 5 րոպեյից վերադառնանք, սակայն երբեք չեն խոստովանի դա:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Աննախադեպ. Փաշինյանը հրապարակեց գաղտնի զեկույց. (Տեսանյութ)

– Նրանք մշտապես քչփորում են մեր հեռախոսում և խանդելով հարցնում. «Իսկ ո՞վ է սա»:

– Նրանք միշտ սպասում են մեր SMS-ին գիշերը:

– Նրանք շատ են սիրում, երբ մենք մաքրում ենք բնակարանը, լվանում ամանները և ընթրիք պատրաստում:

– Նրանք մեզանից միշտ օգնություն են սպասում:

– Նրանք ակումբներ են գնում ընկերուհիների հետ, որպեսզի մենք անհանգստանանք և ամեն 30 րոպե զանգենք:

– Նրանք սիրում են սուրճ անկողնում և ցնցուղ՝ երկուսով:

– Նրանք մահացու մեղք են համարում, երբ մենք հանկարծակի հարցնում ենք նրանց քաշը:

– Նրանք ամեն ինչ պատմում են մեր մասին իրենց ընկերուհիներին:

– Նրանք բռնվում են մեզանից և փակում աչքերը, երբ սարսափ ֆիլմ են դիտում:

– Նրանք լոգանքը միշտ փրփուրով են ընդունում:

– Երբ նրանց ոչ ոք չի տեսնում, նրանք բարձր երաժշտություն են միացնում, վազում վարտիքներով և մայկայով ամբողջ բնակարանով, թափահարում են մազերով, թռնում են և երգում՝ սանրը բարձրախոս դարձրած:

– Նրանք երբեմն չեն վերցնում հեռախոսը, իսկ հետո ասում են քնած էին կամ չեն լսել:

– Նրանք չեն կարող ապրել առանց վարսահարդարիչի և մազերը ուղղացնող արդուկի:

– Նրանք գիտեն, որ մենք առանց իրենց չենք կարող: Նրանք նրանք են: Շնորհակալություն նրանց դրա համար: