ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Քրքում` շաքարային դիաբետ, սլացիկ կազմվածք, պսորիազ, այրվածք…

cca6b71239adc9f10b73dbe8c58411ed

Թերևս քչերին է հայտնի, որ նախկինում քրքումն օգտագործում էին միայն որպես ներկ: Այս համեմունքի բուժիչ հատկություններн աստիճանաբար ի հայտ եկան հետագա հազարամյակների ընթացքում: Այսօր արդեն քրքումը հաջողությամբ օգտագործվում է մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում:

  • Քրքումի եփուկը կարող է հաղթել արթրիտին: «Ոսկե կաթը» ախտահարված հոդերը բուժելու ամենարդյունավետ միջոցներից մեկն է: Եփուկը շատ հեշտ է պատրաստվում. 2 ճաշի գդալ քրքում, 1 բաժակ կաթ և 1 բաժակ ջուր: Քրքումի վրա ջուր լցրեք և և 10 րոպե եռացրեք: Ստացված մածուկը կարելի է 1 ամիս սառնարանում պահել: Կաթը տաքացրեք, ավելացրեք 1 ճաշի գդալ մածուկը և խմեք:
  • Քրքումի հաբերը պսորիազի ախտանշանների դեմ պայքարի հիանալի մեթոդ է: Նախքան դեղատնից այն գնելը՝ համոզվեք, որ կողմնակի հավելումներ չի պարունակում: Պսորիազի ախտանշաններից ազատվելուն կօգնի միայն 95%-անոց քրքումի մզվածքը: Ամեն օր պետք է ընդունել 1,5-3 գ այդ բուժիչ դեղը:
  • Ծաղկակաղամբի հետ քրքրումն ապահովում է շագանակագեղձի լավ կանխարգելումը: Տապակեք  ոչ մեծ քանակությամբ ծաղկակաղամբ՝ ավելացնելով 1 ճաշի գդալ քրքում:
  • Քրքումը խիստ արդյունավետ է սակավարյունության ժամանակ. 1 թեյի գդալ մեղրը խառնեք 1/4 թեյի գդալ քրքումի հետ: Օգտագործեք ամեն առավոտ ուտելուց առաջ:
  • Քրքումն իսկական փրկություն է շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար: Այս համեմունքը նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչպես նաև արդյունավետ պայքարում է ճարպակալման դեմ: Շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր ուտելուց առաջ օգտագործել 1/4 թեյի գդալ քրքում:
  • Քրքումը հիանալի հակամանրէային միջոց է: Բավական է միայն մի փոքր համեմունք ցանել փոքրիկ վերքի կամ կտրվածքի վրա՝ ապաքինումն արագացնելու համար:
  • Ամեն օր սննդամթերքին 1 թեյի գդալ քրքում ավելացնելը կարող է կանխել կաթնագեղձի քաղցկեղի առաջացումը:
  • Քրքումն օգնում է օրգանիզմը մաքրելու խարամներից և թույներից: Շատ օգտակար է գիշերը քնելուց առաջ խմել 1 բաժակ կաթ մի պտղունց համեմունքով և 1 թեյի գդալ մեղրով:
  • Տարվա ցուրտ եղանակին, երբ պարբերաբար կոկորդը ցավում է, քչերը գիտեն, որ դրանից կարելի է ազատվել քրքումի օգնությամբ: Բավական է 1 բաժակ գոլ ջրի մեջ խառնել 1 թեյի գդալ աղ, 1/2 թեյի գդալ քրքում և այդ լուծույթով կանոնավորապես ողողել կոկորդը:
  • Քրքումը հիանալի հակաբորբոքային և ախտահանող միջոց է, ուստի հաճախ են այն կիրառում այրվածքների ժամանակ: Դրա համար պետք է պատրաստել հալվեի (алоэ) հյութով և քրքումով խառնուրդ՝ բաղադրիչները միացնելով հավասար քանակությամբ: Ստացված խյուսը պետք է քսել մաշկի ախտահարված շրջանին և թողնել մի քանի ժամ ազդի:
  • Թարախապալարների և աբսցեսների դեպքում պետք է հավասար քանակությամբ խառնել քրքումը և կարագը, ապա այդ մածուկը քսել մաշի ախտահարված հատվածին:
  • Քրքումը սլացիկ կազմվածքի համար պայքարում ամենաանվտանգ միջոցներից մեկն է: Եռացրեք 0,5 լ ջուր, կրակի վրայից վերցնելով՝ ավելացրեք 3 ճաշի գդալ սև թեյ, մի պտղունց դարչին, 3 կտոր կոճապղպեղ, 1 ճաշի գդալ քրքում և 1 թեյի գդալ մեղր: Երբ թուրմը սառի, այն քամեք և ավելացրեք 0,5 լ անյուղ կեֆիր: Օգտագործեք սննդի մեջ՝ սրանով փոխարինելով նախաճաշը կամ ընթրիքը:
  • Քրքումն օգտագործում են կոսմետոլոգիայում՝ այս համեմունքով դիմակները նպաստում են խնդրահարույց մաշկի վերականգնմանը, հարթում են ոչ խոր կնճիռները, նեղացնում լայնացած ծակոտիները: Հաճույք պարգևեք ձեր մաշկին, պատրաստեք քրքումով և վարսակի ալյուրով պարզ դիմակ. խառնեք ½ թեյի գդալ համեմունք, 1 ճաշի գդալ վարսակի ալյուր և մի քիչ ջուր: Դիմակը քսեք դեմքի մաքուր մաշկին և թողեք 10 րոպե ազդի: Միջոցը ողողեք գոլ ջրով:
  • Կլաստերային գլխացավից ազատվելուն կօգնի մի բաժակ գոլ կաթին մի պտղունց քրքում ավելացնելով: Փորձեք այս փորձված միջոցը հերթական ցավազրկող հաբի փոխարեն:
  • Աղբյուր ՛ araratnews.am
Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ինչ մոգական հատկություն ունի կարմիր թելը և ինչպես այն ճիշտ կապել դաստակին