Հինգ անսպասելի պատճառ, թե ինչու եք գիրանում

49

Եթե դուք սկսել եք գիրանալ, սակայն, միեւնույն ժամանակ, ձեր կենցաղում եւ վարքագծում ոչինչ չի փոխվել, ապա դա կարող է վկայել օրգանզիմում կատարվող փոփոխությունների մասին:

Եկեք պարզենք, թե ինչը կարող է ավելորդ քաշի կուտակման պատճառ լինել:

1. Քնի պակաս
Երեկոյան ժամերի հետ կապված քաշ հավաքելու երկու հանգամանք կա. մեկն այն է, որ դուք երեկոյան՝ քնելուց առաջ, շատ եք ուտում, մյուսը, երբ քիչ եք քնում:

2. Սթրես

Սթրեսի ժամանակ օրգանզիմը սկսում է արտադրել կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որը նպաստում է ախորժակի բարձրացմանը:

3. Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել քաշի ավելացմանը: Այդ իսկ պատճառով ցանկացած դեղ ընդունելուց առաջ կարեւոր է խորհրդակցել բժիշկի հետ:

4. Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Երբ վահանաձեւ գեղձը բավարար քանակով չի արտադրում թիրոիդ հորմոն, դուք սկսում եք գերհոգնածություն, թուլություն զգալ, ինչպես նաեւ քաշ հավաքել: Առանց բավարար թիրոիդ հորմոնի ձեր նյութափոխանակությունը դանդաղում է, ինչն ավելի է նպաստում գիրանալուն:

5. Ծխելը թողնելը

Ծխելը թողնելը լավագույն բանն է, որ կարելի է անել առողջության համար, սակայն դրա արդյունքում դուք կարող եք որոշակի քաշ հավաքել:

Նյութի աղբյուր՝ blog.tribuna.am

Հեռու մնացեք այս 2 մթերքներից․ Դրանք վնասում են վահանաձև գեղձը և ծանր հիվանդություններ բերում

27.01.2020516085

Ինչպես նշում են բժիշկները և մասնագետները պետք է հեռու մնաք այս 2 մթերքներից, եթե չեք ուզում խնդիրներ ունենաք վահանաձև գեղձի հետ։

Իսկ եթե խնդիրներ ունեք վահանաձև գեղձի հետ, ընդհանրապես պետք է մոռանաք այս մթերքների մասին։

1․ Սոյայի սոուս

2․ Ծաղկակաղամբ

Նյութի աղբյուր՝ blog.utest.am


Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ առավոտյան քաղցած վիճակում սուրճ եք խմում

Անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։

Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։

Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։

Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։

Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։

Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։

Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։

Ինչպես տեսնում եք, քաղցած վիճակում սուրճ խմելն անմիջապես արթնանալուց հետո կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նախաճաշել մինչ սուրճ խմելը։

Եթե առավոտյան չեք կարողանում արթնանալ առանց մեկ բաժակ սուրճի և չեք էլ կարողանում նախաճաշել, ապա սուրճի մեջ մի փոքր կաթ ավելացրեք։

Կարդացեք նաև ՝   2020 թվականի հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Աղբյուրը՝ bavnews.am