13-ամյա տղան ճամփեզրին տարօրինակ պարկ տեսավ. երբ նա բացեց այն՝ սարսափից քարացավ

16

Գրեթե ամեն մեկս երբևէ երազել է շուն ունենալու մասին։ Ընտանի կենդանիների սեփականատերերից մեծ մասի համար շան ձագի ծնունդը առանձնահատուկ պահ է, որը իսկական ուրախություն ու երջանկություն է պարգևում։ Սակայն նման բան ոչ բոլորի հետ է պատահում։
Երբ 13-ամյա Ջոնաթանը դպրոցի ճանապարհին քայլում էր ճանապարհով՝ ավտոբուսի կանգառ հասնելու համար, երբ տարօրինակ ձայներ է լսում։ Պատանի Ջոնաթանը որոշում է ստուգել՝ դա ինչ է։
Ճամփեզրին խիզախ տղան գտավ աղբի համար նախատեսված պարկ ու մեջը նայելով՝ սոսկաց։ Պարկի մեջ լիքը նոր ծնված շնիկներ կային։ Տղան հասկացավ, որ նրանք օգնության կարիք ունեն, հակառակ դեպքում բոլորը կսատկեն։

Ջոնաթանը զանգում է իր մայրիկին և շուտով մայր ու որդի վեց ձագերին տանում են տուն։ Շնիկները քաղցած էին, ու բոլորի վրա տզեր էին կպած։ Մեկ շաբաթ լավ խնամքից հետո ձագերը սկսում են ինքնուրույն քայլել և ուտել են սովորում։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Սեպտեմբերի 11-ի աստղագուշակը

Ջոնաթանը իրեն երջանիկ է զգում, որ բոլոր շնիկները ողջ մնացին և նոր տուն գտնելու հնարավորություն ստացան։

Ձագերից երեքին նոր տերեր տարան, երկուսին հանձնեցին կենդանիների պաշտպանության ընկերության խնամքին, իսկ մեկին էլ ընդունեց անտուն շների փրկարար թիմը։

Նյութը հրապարկման պատրաստեց INFOSARM