«Ռուսական ոսկի». Ժնևի միջազգային ավտոսրահում եվրոպացիներին է ներկայացվել Պուտինի Aurus Senat սեդանը (Photo)

18

Ռուսական պատվիրակությունն առաջին անգամ Եվրոպայում ցուցադրել է Aurus Senat սեդանը, որը ստեղծվել է «Կորտեժ» նախագծի շրջանակում: Դրա եվրոպական շնորհանդեսը կայացել է Ժնևի միջազգային ավտոսրահում:

Հատուկ այս ցուցադրության համար ներկայացվել է մեքենայի՝ «ռուսական ոսկի» գույնով ներկված տարբերակը:

Մեքենայի համաշխարհային շնորհանդեսը կայացել էր ավելի վաղ Մոսկովյան ավտոսրահի շրջանակում:

Aurus «նախագահական» սեդանների սերիական արտադրությունը կսկսվի 2020թ.: Լյուքս դասի առաջին մոդելի՝ Aurus S600-ի գինը կլինի 10-12 մլն ռուբլի: Այն կառաջարկվի սովորական և զրահապատ տարբերակներով, մինչդեռ Aurus Senat L700-ը կարտադրվի միայն զրահապատ տարբերակով:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Ձեր խնամին թող թալանածը հետ բերի»․ միջադեպ Ծառուկյանի ելույթի ժամանակ

Աղբյուրը Blognews.am