Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (լուսանկարներ)

19

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով 1988-1992 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարագայում իրագործված կոտորածների համար:

Այս տարի ցույցը նվիրված է նաեւ  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին, հայտնում է Asbarezպարբերականը:

Ցուցարարները մտահոգություն են հայտնել՝ կապված Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման մեծացմամբ, որպեսզի նրանք «աջակցեն ոչ կոռեկտ Մադրիդյան սկզբունքները, որում առկա է թղթի վրա կատարված խոստումների դիմաց տարածքները հանձնելու կոչ»: Հայկական միության ներկայացուցիչները Մեծ Վաշինգտոնում բարձրաձայն եւ հստակ հայտարարել են, որ երկարատեւ խաղաղության միակ ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն է:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Հայերը հզոր ժողովուրդ են. Մարիա Զախարովա

 

Աղբյուրը http://armennews.com/mam/2978–.html