«Օլիմպիկը» հեռացրեց նաև Ջենարո Գատուզոյին

Մարսելի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի պաշտոնանկության մասին:

Իտալացին 2023-ի սեպտեմբերին էր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Մարսելի» ղեկին Գատուզոն անցկացրեց 24 խաղ, գրանցեց 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 7 պարտություն:

Ջենարոն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ մարզիչն է, որ պաշտոնանկ է արվում «Մարսելից»: Ավելի վաղ «Օլիմպիկը» հեռացրել էր Մարսելինո Գարսիա Տորալին:

«Մարսելի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժան-Լուի Գասեն։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընթացքում հեռացվել էր Կոտ դ’Իվուարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։