Հենրի Քավիլը խոստովանել է, որ չի սիրում անկողնային տեսարաններ

Հենրի Քավիլը որոշել է իր կարծիքն արտահայտել ֆիլմերում սեքս-տեսարանների մասին։ Ի զարմանս իր երկրպագուների՝ դերասանը խոստովանել է, որ չի սիրում խաղալ դրանցում և, առհասարակ, չի հասկանում դրանց իմաստը։

«Ես նրանց չեմ հասկանում։ Ես երկրպագու չեմ։ Կան հանգամանքներ, երբ սեքսի տեսարանը իրականում ձեռնտու է ֆիլմին և ոչ միայն հանդիսատեսին, բայց կարծում եմ, որ դրանք այս օրերին չափից շատ են օգտագործվում: Հարց ես տալիս. «Արդյո՞ք սա իսկապես անհրաժեշտ է, թե՞ պարզապես մարդիկ ավելի քիչ հագուստ են ուզում կրել»: Հենց այդ ժամանակ է, երբ դուք սկսում եք ավելի անհարմար զգալ», – կիսվել է The Witcher-ի աստղը Happy Sad Confused փոդքաստին տված հարցազրույցում:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում թողարկվեց Գայ Ռիչիի «Министерство неджентльменских дел» ֆիլմի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը խաղում էր Հենրի Քավիլը։

Աղբյուր՝ showbiz.am

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։