Նախկին ֆուտբոլային գործակալ Դեկուն, ով ներկայումս զբաղեցնում է «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը, խոսել է եզրային Ռաֆինյայի՝ կատալոնական թիմ տեղափոխության մանրամասների մասին։ Հիշեցնենք, որ մինչ իսպանական ակումբում պաշտոն ստանալը ֆունկցիոները ներկայացնում էր բրազիլացի հարձակվողի շահերը։
««Չելսին» և «Արսենալը» ցանկանում էին ձեռք բերել Ռաֆինյային։ Երկու ակումբներն էլ շատ ավելին են առաջարկել, քան «Բարսելոնան»: Հենց Յորդի Կրոյֆն էր («Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն՝ ArmSport), որ առաջինն ինձ հարցրեց Ռաֆինյայի մասին… Ես երբեք չեմ առաջարկել իմ հաճախորդի ծառայությունները «Բարսելոնային»»,- X սոցցանցում Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուր՝ armsport.am