Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք. Անի Ղազարյանն ազատման դիմում է գրել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական  թատրոնից ազատման դիմում է գրել.

«Ազատման դիմում գրեցի: Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես, Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»:

Նշենք, որ այս տարվա հունիսին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Կյանք ու կռիվ» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Նշենք նաև, որ դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր «Մհեր Մկրտչյան»-ի անվան արտիստական թատրոնում, ևս ազատման դիմում է գրել։

Showbiz.am

Մեր մասին

Time 24

Time 24

Կայքի կոնտենտը օգտագործելիս կամ մեջբերումներ անելիս ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է (time24.am): Time24.am-ը անկախ լրատվական է։ Մեր կայքում տեղ գտած ինֆորմացիան կարող է չհամապատասխանել Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ։