Կատարի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հանդես կգա ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Կատարում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում կազմակերպիչները մրցեցին Իրանի հավաքականի հետ եւ առավելության հասան 3:2 հաշվով։
Փետրվարի 10-ին նախատեսված եզրափակիչում Կատարի մրցակիցը կլինի Հորդանանը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հարավային Կորեային՝ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։
2019թ․ Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարի թիմը 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիային՝ առաջին անգամ նվաճելով տիտղոսը։
Ասիայի գավաթ, կիսաեզրափակիչ
Իրան – Կատար՝ 2:3