Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը դատապարտվել է մահապատժի: Այդ մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարարության կայքը։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին տեղի էր ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստին մասնակցել են նաև Ադրբեջանի դեսպանատան մի շարք պաշտոնյաներ:
Միջադեպից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները Թեհրանից տարհանվել են Բաքու։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջան էին վերադարձել 53 մարդ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: